Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ավելի լավ է խաբված լինել Օսկանյանի, քան Ծառուկյանի կողմից

Ավելի լավ է խաբված լինել Օսկանյանի, քան Ծառուկյանի կողմից
23.10.2012 | 16:44

Վերջերս, թե՛ մամուլում, թե՛ հասարակական վայրերում, երբ զրույցի թեման 2013-ի նախագահական ընտրություններն են, արհեստականորեն անընդհատ ֆետիշացվում է Գագիկ Ծառուկյանի անձը: Այո, ես համաձայն եմ այն մտքին, որ նախագահական առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն քիչ դեր չի խաղալու։ Սակայն հարց է ծառանում, ինչո՞ւ անպայման Գագիկ Ծառուկյանի ֆորմատով: Օրինակ, անձամբ ես հակված եմ մտածելու, որ, եթե Գագիկ Ծառուկյանը նույնիսկ առաջադրվի Սերժ Սարգսյանի դեմ, ապա դա կարվի միայն իրական մրցակցից` Օսկանյանից հանրությանը շեղելու նպատակով: Հիմա փորձեմ բացատրել, թե ինչո՞ւ եմ եկել այդ եզրահանգման: Հիշեցնեմ. որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, և, իրենից բացի, որևէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինելու ԲՀԿ-ի թեկնածուն: Ձեզ ներկայացնեմ ևս մի հանգամանք, որը ինձ թույլ է տալիս վերջնական համոզվել, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի խանգարի Սերժ Սարգսյանին նորից դառնալու ՀՀ նախագահ։ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԲՀԿ-ն անգամ բոյկոտեց խորհրդարանական աշխատանքը: Մարտուն Գրիգորյանի ընտրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հակամարտությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի չափով արհեստական էր, կամ էլ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ինչ-որ բան է փոխվել երկու կուսակցությունների հարաբերություններում: Հիշեցնեմ, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 75 «կողմ», 4 «դեմ» ձայնով ընտրվել է ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: Այս պաշտոնը թափուր էր մնացել Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ դառնալուց հետո: ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսպես կոչված, «Դոնթի բանաձևով», ԲՀԿ-ի քվոտան է, սակայն, անկախ այդ բանաձևից և քվոտայից, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվում քվեարկությամբ: Այսինքն` իշխող մեծամասնությունը ԲՀԿ-ին կամ Մարտուն Գրիգորյանին ապահովել է ամբողջ 22 կողմ ձայնով: Ավարտելով` ուզում եմ ասել, որ ես մեծ հույսեր չեմ կապում Վարդան Օսկանյանի հետ, որպես ազգի փրկչի, սակայն, ըստ իս, ավելի լավ է խաբված լինել Օսկանյանի, քան Ծառուկյանի կողմից։


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ